«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

ԿԳՄՍ-ի դմբոներ

ԿԳՄՍ-ի դմբոներ
25.04.2025 | 20:02

Ավետիք Իսահակյանը, այո, մեր մեծ գրողներից է և բնավ չեմ ցանկանում նսեմացնել Վարպետի արժանիքներն ու ժառանգությունը:

Իսահակյանը միևնույն ժամանակ սովետի օրոք ստեղծված կերպար է, ով ուզեր, թե չուզեր ծառայելու էր սովետական կարգերի քարոզչությանը: Նա միակ գրողն է, ով երկու գործող թանգարան ունի, այնինչ տասնյակ բացառիկ կենսագրությունների տեր հայորդիներ նույնիսկ դասագրքային հիշատակության չեն արժանացել, նրանց անուններով ու լուսանկարներով նամականիշեր չեն թողարկվել:

Եվ սրանում ակնհայտ դիտավորություն կա:

Իսահակյանի 150-ամյակի կապակցությամբ պետական հանձնաժողով ստեղծելու գաղափարը ևս սովետական կաղապարված ու իներցիոն մտածողության արգասիք է: Մի քանի հանդես, ցերեկույթ, մի քանի հատոր գիրք ու գալա համերգ օպերայում. այս սովետական մտակաղապարից բնավ չկարողացանք դուրս գալ ու շարունակաբար ապրում ենք անհաղթահարելի սովետիզմի մեջ:

Վստահ եմ, որ այդ հանձնաժողովի ոչ մի անդամ, այդ թվում նախարարը, չեն կարդացել Հայաստանի պետական պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամփյանի ու մյուս ժամանակակիցների հուշերը, այլապես չէին առաջարկի մետրոյի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ կայարանը անվանափոխել ի պատիվ Ավետիք Իսահակյանի:

Կրկնում եմ` գրառումս Իսահակյանի վաստակը նսեմացնելու համար չէր, այլ բովանդակային այն կաղապարված սովետիզմի, որի շունչն ու բույրը գալիս է նույնիսկ խիստ լիբերալ հայացքների տեր նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքից ու գործելաոճից:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ